Նորություններ

Իգոր Նիկոլաեւը երկկողմանի թոքաբորբով հիվանդանոցում է, նրա մոտ կորոնավիրուս է կասկածվում. Космомольская правда

Հայտնի կոմպոզիտոր, երգիչ, ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Նիկոլաեւին մարտի 26-ին Մոսկվայի գլխավոր հիվանդանոցում ախտորոշել են երկկողմանի թոքաբորբ: Երգիչը տենդի մեջ է եղել: Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին գրում է «Космомольская правда»-ն՝ հղում անելով «Channel Five»-ին:

Լրատվամիջոցը չի բացառում երգչի Covid-19 վիրուսով վարակվելու հավանականությունը: Նա արդեն անցել է համապատասխան թեստեր եւ այժմ սպասում է կորոնավիրուսային թեստի արդյունքներին:

Լրատվամիջոցը հայտնում է, որ նույն գանգատներով հիվանդանոց էր դիմել Լեւ Լեշչենկոն: Հետազոտությունից հետո հաստատվել էր, որ նրա վարակվել է կորոնավիրուսով: Իգոր Նիկոլաեւը վատ էր զգացել վարակված Լեւ Լեշչենկոյի հետ հանդիպումից հետո: 78-ամյա Լեւ Վալերիանովիչը, որը, նոր էր վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներում շրջագայությունից՝ չկարողանալով մնալ կարանտինում, գնացել է հայտնի պրոդյուսեր Ալլա Կրուտոյի ծննդյան տոնին:

Ժողովրդական արտիստը, ըստ վերջին տվյալների, շփվել է  միջոցառմանը ներկա Նիկոլայ Բասկովի, Օլեգ Գազմանովի, Ալեքսանդր Բույնովի, Իրինա Ալեգրովայի, Ալսուի, Վալերի Լեոնտեւի, Անի Լորակի, Ալեքսանդր Սերովի եւ այլ հայտնիների հետ:

armtimes.com

Back to top button
Close