ՆորություններՔո ձայնը

«Գրեթե նույն կերպ մեր քուչում պպզողները ջութակի գնացողների վրա էին հռհռում»․ Վահագն Թևոսյանը՝ Գևորգ Պետրոսյանին

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը սոցցանցի իր էջում գրել է․

Չեմ սիրում առանձին գործընկերների հատուկ անդրադառնալ, բայց Գևորգ Պետրոսյանի երեկվա արարքից իսպանական ամոթ եմ զգում: Հարգելի Պետրոսյանը թերևս լավ հռհռացել է վարչապետի ու քաղաքացիների հեռախոսազրույցները դիտելիս ու փորձել է այդ թեմայով սրամտություն անել:

Ընկեր, հավատա, խնդրում եմ, եթե ինչ-որ բան քեզ հասկանալի չէ, դեռ չի նշանակում, որ ծաղրի ենթակա է, այն ուղղակի քեզ հասկանալի չէ: Գրեթե նույն կերպ մեր քուչում պպզողները ջութակի գնացողների վրա էին հռհռում:

Նկարը՝ ավելացում. այն դեպքի համար, եթե քեզ հուզում է, թե կողքից շատերի վրա ինչ տպավորություն ես թողնում, ընկեր, փաստորեն:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական պատգամավորը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքացիներին զանգելու փաստին, այն համարելով կոմեդիա։

Back to top button
Close