Նորություններ

Ավտոմեքենաների ջարդ Երևանում. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ «Օդալեն» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Hyundai մակնիշի 88 ZD 881 համարանիշի և Audi A8 մակնիշի 35 VR 060 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետևանքով Audi-ն առաջ է ընթացել և բախվել բետոնե սալիկներին ու ծաղկամաններին և կայանված վիճակում Range Rover մակնիշի 35 PC 221 համարանիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ բախվել երկաթե էլեկտրասյանը: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից, քանի որ իրենք վնասվածքներ չեն ստացել, իսկ դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ մեկ այլ շտապօգնության մեքենա 2 հոգու տեղափոխել է հիվանդանոց:

Audi-ի՝ բետոնե հատվածներին ու ծաղկամաններին հարվածելու հետևանքով դրանք շպրտվել ու վնասել են ճամապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 48 QP 888 համարանիշի, BMW X5 մակնիշի 35 XՍ 649 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 63 ՏԼ 186 համարանիշի և Volkswagen Passat մակնիշի 14 NM 444 համարանիշի ավտոմեքենաները: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներն ու ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղելէ Hyundai-ի վարորդը, ով գազալցակայանից դուրս գալով՝ չթույլատրված վայրից փորձել է շրջադարձ կատարել ու վթարային իրավիճակ է ստեղծել Audi-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը, ինչպես նաև դեպքի վայրում հավաքվածների հայտնած տեղեկությունը, որ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:8c901e8effd07cf33b435416ffe8b45d 887f52c7bb1943eca99a78e7d9577b7d 63263668b0cea00453cfe924cc9bfa12

shamshyan.com

Ավելին
Back to top button