Նորություններ

ԱԷՄԳ առաքելությունը Հայաստանում իրականացնելու է ուռուցքաբանական կարողությունների գնահատում

Վիեննա այցի շրջանակներում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մի շարք չնախատեսված հանդիպումներ է ունեցել, զրուցել երկրներում իրականացվող ծրագրերի, բարեփոխումների, նորամուծությունների, մասնագիտական այլ հարցերի շուրջ:

Նախարարը հանդիպել է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) impact առաքելությունների պատասխանատուներ տիկին Բեատրիս Լահուպի և պարոն Արսեն Յուրիչի հետ: Կողմերը քննարկել են առաջիկայում սպասվող ԱԷՄԳ առաքելության այցը Հայաստան, որը իրականացնելու է երկրի ուռուցքաբանական կարողությունների գնահատում։ Քննարկվել են նաև համագործակցությունը ընդլայնելու հնարավորությունները:

Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակությունը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, մասնակցում է Վիեննայում անցկացվող ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանին:

Ավելին
Back to top button