Նորություններ

Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմը խնդրում է լինել հանդուրժող

Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը հայտնում է. «Հարգելի քաղաքացիներ, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, ստեղծված իրավիճակում «Նորք» ԻԿՀ-ն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, ինչը ենթադրելի էր։

Հորդորում ենք լինել հանդուրժող և ըմբռնումով մոտենալ երբեմն գոյացող հերթերին։ Ընդունարանում գոյացող հերթերը պայամանավորված են հիվանդների մեծ հոսքով և ստացիոնարում հիվանդասենյակների հագեցմամբ։

Խնդրում ենք լինել հանդուրժող և չխոչընդոտել հիվանդանոցի գերբեռնված աշխատանքին»:

Back to top button
Close