Նորություններ

«Մադրիդյան փաստաթուղթը անվանում եմ պիղծ փաստաթուղթ». Արման Նավասարդյան

ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանը «Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են հանդիպման․ կփոխվե՞ն արդյոք բանակցային խաղի կանոնները» թեմայով քննարկման ընթացքում շեշտեց, որ կա լեգիտիմության խնդիր, որովհետև բոլորովին այլ իրավիճակ է, բոլորովին այլ կառավարություններ են նստած, նաև կարծիք հայտնեց Մինսկի խմբի աշխատանքի վերաբերյալ:

«Մինսկի խումբն այնքան էլ վատը չէ, ես համաձայն չեմ այս դիտարկման հետ, որովհետև այնտեղ նստած են փորձված դիվանագետներ, որոնք, փաստորեն, աղավաղում են գոյություն ունեցող իրողությունը»:

Նա նկատեց, որ Մինսկի խումբը հավասարության նշան է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը նրա կարծիքով արդեն իսկ կեղծիք է, չի համապատասխանում իրականությանը:

«Եթե հիմա նրանք աղմուկ են բարձրացրել, թե չի կարելի ձևաչափը փոխել, իսկ մոռացե՞լ են արդոք, թե Բաքուն քանի անգամ և ինչ ձևի է այդ ձևաչափը փոխել: Սա շատ կարևոր է, պետք է սրա վրա ուշադրություն դարձնել»,- հավելեց դիվանագետը:

Նրա կարծիքով ուշադրության է արժանի այն հարցը, որ ամեն իրողություն անպայմանորեն կարիք ունի բացատրության, թե ինչու հիմա:

«Մադրիդյան փաստաթուղթն անվանում եմ պիղծ փաստաթուղթ, որը ճիշտ է, այն ժամանակվա համար որոշ արդարացում կար, բայց 10 տարի է անցել, իրադրություն է փոխվել»:

Ավելին
Back to top button