Նորություններ

Արցախում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել. ընտրությունները կկայանա՞ն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Արցախում դեռեւս չի հաստատվել կորոնավիրուսի որեւէ դեպք, թեեւ կատարվել են տասնյակ թեստեր:

Փաշինյանն անդրադարձավ  մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին եւ նշեց, որ դիտորդներ են մասնակցելու Հայաստանից:

«Այսօր արդեն ունենք կորոնավիրուսի արագ թեստեր: Պարոն Ավինյան, եկեք պայմանավորվենք, որ մենք համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք՝ դիտորդներն արդյոք ռիսկային գոտիներից են, թե ոչ, եթե ռիսկային գոտիներից են, փորձենք խնդրել նրանց փոխարինել այլ դիտորդներով եւ մեկնումից առաջ նրանց պարտադիր արագ թեստերով թեստավորեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ պետք է ամեն ինչ անեն, որ դիտորդական խմբի հետ կորոնավիրուսը Արցախ չներխուժի:

Back to top button
Close