Նորություններ

«Ունենք 36 թոքաբորբով պացիենտ, իսկ 14 հոգի վաղը դուրս կգան մեկուսացումից». Ա. Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է.

«Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։

Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։

Նշեմ նաև, որ ևս 14 հոգի վաղը դուրս կգան մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է»։

Back to top button
Close