ՆորություններՔո ձայնը

«Թուրքիայից տիրապետում եմ որոշակի թվերի, սակայն առայժմ նպատակահարմար չեմ գտնում հրապարակել»

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքիայում վիրուսից մահացածների թիվը 44-ն է, իսկ վարակակիր՝ 1872: Հետաքրքիր է, որ Թուրքիայից դուրս Թուրքիայի քաղաքացիներից մահացածների թիվը 32 է: Այսինքն դրսում և Թուրքիայի տարածքում գրեթե նույն թվով քաղաքացիներ են մահացել վիրուսից:

Իհարկե, ինձ համար Թուրքիայի պաշտոնական թվերը իրական չեն, քանի որ ինքս իմ աղբյուրներով ունեմ այն ինֆորմացիան, որը հենց արտացոլում է իրականությունը: Թուրքիայի 81 նահանգներում իհարկե չունեմ ինֆորմացիայի աղբյուրներ , բայց այն նահանգներում, որտեղ ունեմ, գրեթե նույնությամբ նույն խնդիրներով ու գործողություններով է:

Թուրքիայի հարավ-արևելյան, արևելյան և կենտրոնական նահանգներում անգամ ջերմություն ունենալու դեպքում, կամ կորոնավիրուսի առերևույթ նախանշաններ ունենալու դեպքում չեն թեստավորում մարդկանց, ավելին, հորդորում են մնալ տանը:

Հարավ-արևելյան նահանգների ութ քաղաքի քաղաքապետի աշխատանքից ազատել են, քանի որ նրանք փորձել են իրավիճակի մասին տալ ճիշտ տեղեկատվությունը, չնայած քաղաքապետերի ազատումը պաշտոնական Թուրքիան կապում է PKK-ի հետ կապ ունենալու հետ:

Ինքս տիրապետում եմ որոշակի թվերի, սակայն առայժմ նպատակահարմար չեմ գտնում այդ թվերը հրապարակել»:

Back to top button
Close