Նորություններ

«Բանակցել և ստանալ պատերազմ. դա արդեն թուլացման խնդիր է». Սոս Ավետիսյան

Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանն առաջնային հարց է համարում լեգիտիմության պահպանման խնդիրը:

«Փաշինյանը ներքին հարցերին պետք է ուշադրություն դարձնի, ինքն ընտրված է ՀՀ քաղաքացիների կողմից, և Արցախի ժողովուրդը չի մասնակցել համապետական ընտրություններին: Սա կարևոր մեսիջ է միջազգային հանրությանը: Մի խաղաքարտ կա՝ լեգիտիմությունն է»:

Նրա պնդմամբ՝ կարևոր է ճշգրտել բանակցային դիրքերը և վերականգնել այն ֆորմատը, որը ճանաչվել է բոլորի կողմից: Նկատում է, որ Մադրիդյան սկզբունքների տարընթերցումները թույլ են տալիս կողմերին տարբեր ձևով մանիպուլացնել.

«Տարբեր կերպ են ներկայացնում իրենց հասարակություններին իրողությունները: Հստակեցումները թույլ կտան պարզ դարձնել գործընթացը ժողովուրդների համար: Սա է հիմնական մեխը: Նպատակը միայն միջազգային հանրությանը գոհունակություն պատճառելը չէ, այլ զուտ որպեսզի մարդիկ հասկանան՝ ինչի շուրջ են տեղի ունենում բանակցությունները»,- հավելեց պատգամավորը:

Բանակցությունները, ըստ Ավետիսյանի, իրենցից ենթադրում են ճշգրտումներ:

«Բանակցել և ստանալ պատերազմ. դա արդեն թուլացման խնդիր է: Արցախի վերադարձը բանակցային ֆորմատին ճշգրտումներից մեկն է»:

Ավելին
Back to top button
Close