Նորություններ

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մի մասնաշենք վերածվել է մեկուսարանի

Շիրակի մարզպետարանը հայտնում է. «Այս օրերի ընթացքում «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն» աշխատում է արտակարգ ռեժիմով։ Հիվանդանոցի նախկին հակատուբերկուլյոզային մասնաշենքն ամբողջությամբ վերածվել է մեկուսարանի, որտեղ իրականացվում են նմուշառման և մեկուսացման գործընթացներ։ Վերոնշյալ գործառույթների իրականացմանն անցած օրերի ընթացքում աջակցել են Շիրակի մարզում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ, տնտեսվարողներ և անհատներ»:

Back to top button
Close