Նորություններ

Հրդեհ «Գյումրիի անտառնտեսություն» մասնաճյուղի տարածքում

Մարտի 22-ին, ժամը 19:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Կումայրի» արգելոց-թանգարանում այրվում են տնկիներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հեդեհը բռնկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառնտեսություն» մասնաճյուղի տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին, մարվել՝ 19:40-ին: Այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ 2 օջախներով:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառնտեսություն» մասնաճյուղի 2 աշխատակից:

Back to top button