ՆորություններՍպորտ

AS. Օլիմպիական խաղերը կհետաձգվեն

Իսպանական AS պարբերականը քառամյակի գլխավոր մարզական իրադարձության՝ Տոկիո-2020-ի վերաբերյալ տեղեկություն է տարածել։

Աղբյուրի տեղեկություններով՝ Միջազգային Օլիմպիական կոմիտեն կորոնավիրուսի տարածման պատճառով Օլիմպիական խաղերը հետաձգելու որոշում է կայացրել, որի մասին հայտարարվելու է առաջիկա օրերի ընթացքում։

AS-ը գրում է, որ ՄՕԿ-ը երեք տարբերակ է դիտարկում, թե երբ կանցկացվեն խաղերը։ Դրանցից մեկը Օլիմպիական խաղերը աշնանն անցկացնելու տարբերակն է։ Մյուս երկուսը 2021-ի կամ 2022-ի ամռանն անցկացնելու տարբերակներն են։

Նոր ամսաթվերի հստակության գործում մասնակցություն է ունենալու նաև Ճապոնիայի կառավարությունը։

armsport.am

Back to top button
Close