ՆորություններՍպորտ

Իբրահիմովիչը կարող է մարզչական կարիերա սկսել այս մրցաշրջանից հետո

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է մարզչական կարիերա սկսել, եթե որոշում կայացնի ավարտելու ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան։ Այս մասին գրում է Sport Mediaset-ը։

Իբրահիմովիչը «Միլան» վերադարձել է այս տարվա հունվարին։ Այս ընթացքում նա 10 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Օրեր առաջ տեղեկություն էր տարածվել, որ Իբրահիմովիչը կմնա «Միլանում» այն դեպքում, եթե ակումբի և իր ամբիցիաները համընկնեն հաջորդ մրցաշրջանի համար։

Զլատան Իբրահիմովիչը 38 տարեկան է։

Back to top button