ՄիջազգայինՆորություններ

Վրաստանը 1-ական անցակետ է թողնում ՀՀ-ի և Ադրբեջանի հետ

Վրաստանի վարչապետի գլխավորած միջգերատեսչական կազմակերպչական խորհուրդը որոշում է ընդունել, որով Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան Վրաստան մուտք գործել միայն Սադախլոյի անցակետով՝ Հայաստանի կողմից և Կարմիր կամրջի անցակետով՝ Ադրբեջանի կողմից: Այս մասին հաղորդում է  տարածել Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Որոշումն ընդունվել է՝ երկրում էպիդեմիկ վիճակը գնահատելուց և առողջապահության ոլորտի մասնագետների հետ քննարկումներից հետո:

Հաղորդվում է, որ Սադախլոյի սահմանային անցակետը հնարավոր է հատել միայն որոշակի ժամերի՝ 10:00-18:00-ն: Բեռնափոխադրողների համար բոլոր անցակետերը գործում են առանց սահմանափակումների:

Հիշեցում՝

Վրաստանում

Վարակված՝  54

Կարանտիում՝ 2956

Ստացիոնարում՝ 291

Դուրս գրված՝ 3

Վրաստանում մինչև ապրիլի 21-ը հայտարարված է արտակարգ դրություն:

aliq.ge

Back to top button