Նորություններ

Մինչև հին համակարգը դուրս չգա, էս գործերին բացահայտում չի լինի. սևազգեստ մայրեր

Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին բողոքի ակցիա էին իրականացնում սևազգեստ մայրերը: Նրանց բողոքները լսելու իջավ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարը մայրերից հետաքրքրվեց՝ որ փուլում են վերաբացված գործերը:

Նախարարը լրագրողներին տեղեկացրեց, որ նախկինում զբաղվել է այս գործերով:

Սևազգեստ մայրերը նախարարին առաջարկեցին նախ և առաջ համակարգային փոփոխություններ իրականացնել, գլխավոր դատախազին փոխել.

«Ուղղակի թոզ են փչում մեզ վրա, վարչապետին փոխանցեք, որ մինչև գլխավոր դատախազին չփոխի, ռադ չանի, մինչև հին համակարգը դուրս չգա, էս գործերին բացահայտում չի լինի։ Մինչև էս մարդկանց, որոնք իրենց թաթով փակել են էս գործերը, չհանեն, բան էլ չի փոխվի»։

Ավելին
Back to top button
Close