Պահանջում ենք արդարություն, համարժեք մոտեցում. գրավատների աշխատակիցները կառավարության դիմաց են

Այսօր կառավարության մոտ բողոքի ակցիա են իրականացնում գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները: Վերջիններս պահանջում են վերանայել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունները, ըստ որոնց 60 անգամ ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը:
Գրավատների համար ներկայիս 100.000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50.000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք:
Ակցիայի մասնակիցները պնդում են, որ Ֆինանսների նախարարությունից ասվում է, որ պատասխանատուն Կենտրոնական բանկն է, իսկ ԿԲ-ից սլաքն ուղղում են հակառակ կողմ:
Նրանք պնդում են՝ տարադրամի փոխանակման կետերի և գրավատների 80-90 տոկոսը փակվելու է:
Նրանք ունեն հստակ հաշվարկներ:
Քաղաքացի Սամվել Մարտիրոսյանը նշեց՝ աշխատում է իր ընտանիքով, որ իր ընտանիքի եկամուտը 500000-ից դառնում է 250.000 դրամ:
Նրանք պահանջում են հանդիպում ֆինանսների նախարարի, Կենտրոնական բանկի ղեկավարի հետ և ցանկանում են հարցը բարձրացնել կառավարության մակարդակով: