ՆորություններՔո ձայնը

Սա լուրջ ազդանշան է. Ադրբեջանը ցնծության մեջ է, մնում է հրավառություն կազմակերպեն…Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը սոցցանցի իր էջում գրել է.

ԱՄՆ-ը դադարեցրել է Արցախին ցուցաբերվող ֆինանսական օգնությունը, որը ծախսվում էր ականազերծման ծրագրերի վրա։ ԱՄՆ-ն Արցախին ուղիղ օգնություն ցուցաբերող միակ պետությունն էր, ինչը Արցախի դե ֆակտո ճանաչման դրսևորում է համարվում։ Հիշենք, որ դրանից զատ նրա տարբեր նահանգներ ճանաչել են Արցախի անկախությունը… Ադրբեջանը ցնծության մեջ է, մնում է հրավառություն կազմակերպեն…

Ամիսներ առաջ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը կոչ էր անում Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո դիրքավորվել ընդդեմ ԱՄՆ-ի։ Այն ժամանակ զգուշացրեցի, որ տարբեր երկրների մայրաքաղաքներում ուշադիր արձանագրում են ամեն ինչ։ Քոչարյանական ու սերժական թայֆաները հիսթերիայից մեջ էին ՀՀ վարչապետի ու Հայաստանի հավասարակշիռ ու հավասարահեռ դիրքորոշումից։ Արցախի “խեռոս”-ն ափալ թափալ հարցազրույց տվեց նույն մոտիվներով, թե պետք է “կողմնորոշվել”: Այս ծանր հետևանքը նրանց չեղած խղճի վրա է…

Հասան իրենց ուզածին… Նախկինները շարունակում են իրենց ավերիչ գործունեությունն ընդդեմ Հայաստանի ու Արցախի։ Նրանց որոշ մնացորդներ վերջիններիս ֆինանսական հսկա ներարկումներով փորձում են այնտեղ վերցնել իշխանությունը, որ ավերը կատարյալ լինի։ Չեն բավարարվել Ադրբեջանին հեկտարներ նվիրելով, հիմա Արցախի միջազգային կապերին ու փխրուն հարաբերություններին են հարվածում։

Սա լուրջ ազդանշան է։ Այն Արցախի միջազգային շրջակայքում խորացնում է անվտանգության վակումը, իսկ Ադրբեջանն արդեն այլ կերպ է կարդում այս ուղերձը…

Արցախցին պետք է գիտակցի իր ընտրության կարևորությունն ու հետևանքները։ Արցախցին պետք է ճիշտ ընտրություն կատարի։

Back to top button
Close