ՄիջազգայինՆորություններՔո ձայնը

Այսօր Թուրքիան գտնվում է ճգնաժամի մեջ, Թուրքիային ոչ ոք չի կարող օգնել. Կ. Հովհաննիսյան

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում գրել է.

Թուրքիան, շնորհիվ բացառապես Ստամբուլի դիրքի կամ Բոսֆորի նեղուցի, կարողացել է դառնալ աշխարհաքաղաքական առումով որոշակի դերակատար աշխարհի անցուդարձին: Նույնիսկ որոշ ոչ բարենպաստ արտաքին քաղաքական իրավիճակներում, երբ թվում էր, թե ուր որ է Թուրքիան տրոհվելու է, կարողանում էր մանևրել և դուրս գալ իրավիճակից իր շահերին եթե ոչ օգտակար, ապա գոնե չհակասող վիճակով:
Եթե արտաքին քաղաքականության մեջ Թուրքիային համարենք հաջողված, ապա ներքին քաղաքականությունում թերևս ամենաանհաջողն է: Հարևանների հետ մշտապես կոնֆլիկտների մեջ լինելով՝ կարողանում է ներքին քաղաքական հարցերը լուծել ապազգային անվտանգությանը «սպառնացող» հոդվածով: Թուրքիան հենց իր ներսում խնդիր ունի ոչ միայն քաղաքական դաշտում, այլ նաև մեծ թվաքանակ կազմող քրդերի հետ: Հենց այստեղ է, որ Թուրքիան մշտապես հարված է ստանում մեջքից՝ մեկ Ռուսաստանն է քրդերին սատարում, մեկ ԱՄՆ-ն: Այսօր Թուրքիան գտնվում է ճգնաժամի մեջ, մի այնպիսի ճգնաժամ, որի հիմքերը հենց ինքն է դրել, որը շատերը համարում էին ական Եվրոպայի համար: Մի քանի օրով Եվրոպայի հետ սահմանները բացելուց հետո, փախստականներին այդ սահմանների մոտ փոխադրելուց հետո, երբ համաճարակային աղետն արդեն Եվրոպայում էր, դարձավ ճակատագրական Թուրքիայի համար: Այս անգամ սահմանները փակելուց հետո, այդ նույն փախստականներին մեկուսացնելուց հետո, միևնույն է, չկարողացավ զերծ մնալ համաճարակից ու հենց փախստականների միջոցով կորոնավիրուսն անարգել մտավ թուրքական բանակ: Այսօր Թուրքիան գտնվում է ճգնաժամի մեջ, Թուրքիային այսօր ոչ ոք չի կարող օգնել, եթե նախկինում նա բարձրաձայնում էր ՆԱՏՕ-ի անդամ լինելու մասին և կորզում ֆինանսական աջակցություն, կամ փախստականներով ահաբեկում Եվրոպային և կորզում աջակցություն, ապա այսօր մենակ է, և ինչպես մնացած բոլոր երկրները, ինքն էլ պետք է մենակ հաղթահարի: Ճգնաժամային կառավարումը Թուրքիայում այս պահին բացակայում է, ինչն էլ հանգեցրել է գործողությունների անհամաչափության, որն էլ իր հերթին բերում է քաղաքացիների շրջանում անորոշության, չտեղեկացվածության, որն էլ իր հերթին հանգեցնում է խուճապի: Թուրքիայի առողջապահության նախարարի պատասխանը լրագրողին փաստում է այն մասին, որ անգամ չունեն կորոնավիրուսի բավարար քանակի թեստ և ի վիճակի չեն բոլոր կասկածվողներին թեստավորել, դրա համար փորձում են սեփական թեստերը ստեղծել: Իսկ բոլորս էլ գիտենք, թե այս վիրուսն ինչ արագությամբ է տարածվում: Արևմտյան Հայաստանի մի շարք քաղաքներում, մասնավորապես Մուշում և Վանում, իրավիճակը ոչ թե վատանում է, այլ անտանելի է դառնում, իսկ ահա, ինչպես իրենք են սիրում ասել, «աշխարհի կենտրոն» Ստամբուլում ոչ միայն ճգնաժամային է իրավիճակը, այլ նաև պայթյունավտանգ Թուրքիայի տնտեսության համար…

Back to top button
Close