ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Երևանցիները Չարենց են արտասանում

Այսօր 20-րդ դարի հայ հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1897թ. մարտի 13-ին Կարսում: Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,– այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։Եղիշե Չարենցը հայ գրականության խոշորագույն դեմքերից մեկն է և իր պատմական նշանակությամբ համարվում է նորագույն շրջանի հայ գրականության հիմնադիրը։ Սիրված բանաստեղծի հայտնի ստեղծագործությունն են արտասանում երևանցիները։

Ավելին
Back to top button