Նորություններ

Ձեռնարկել անհապաղ գործողություններ՝ ապահովելու փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում հետևյալ միջոցառումները. Տ. Ավինյան

Պարետ Տիգրան Ավինյանը հայտնում է.

Սիրելի’ հայրենակիցներ,

Այսօր ցուցում եմ տվել պատկան գերատեսչություններին, որ մինչև ապրիլի 14-ը ժամը 17:00 ձեռնարկեն անհապաղ գործողություններ՝ ապահովելու փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում հետևյալ միջոցառումները.

-աշխատակիցների ապահովումը բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով,

-տարածքի ախտահանումը և սանիտարական անհրաժեշտ պայմաններ ապահովելուն ուղղված այլ գործողությունների պարբերական իրականացումը,

-անձանց կուտակումների բացառումը և գոյացած հերթերի կազմակերպումը։

 

Back to top button
Close