Նորություններ

Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել. պնդում է Քոչարյանի պաշտպանը. armtimes.com

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու միջնորդության քննությունը քիչ առաջ հետաձգվեց:

Դատարանն այսօր դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ մի քանի ժամ քննում էր ՀՔԾ միջնորդությունը:

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստը կշարունակվի վաղը, ժամը 10:00-ին, որի ժամանակ կներկայացնեն իրենց գնահատականները միջնորդության վերաբերյալ: Նա ասաց, որ այս ընթացքում քննիչը ներկայացրել է իր միջնորդությունը, որից հետո դատախազները իրենց դիրքորոշումն են արտահայտել, բնականաբար միացել են միջնորդությանը. «Մի քանի ոչ պարզ դրվագներ կային՝ կապված միջնորդության հետ, որի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ»,- ասաց Ալումյանը: Այն հարցին, թե նախաքննական մարմինը ի՞նչ նոր հիմքեր է ներկայացրել Քոչարյանին կրկին կալանավորելու վերաբերյալ, Ալումյանը պատասխանեց, որ նույն հիմքերն էին, ինչ նախկինում՝ թաքնվելը, խոչընդոտելը:

Հայկ Ալումյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա նիստին չի մասնակցում, քանի որ նպատակահարմար չի համարել: Մեր հարցին, թե բացի Արշակ Կարապետյանի ցուցմունքից, այլ ինչ ցուցմունքներ կան Ռոբերտ Քոչարյանի դեմ, Ալումյանը պատասխանեց. «Կարող եմ ասել, որ անգամ Արշակ Կարապետյանի ցուցմունքները այնպիսինը չեն, որի վրա կարելի էր կառուցել այս մեղադրանքը՝ Սահմանադրական կարգի տապալման հետ կապված, այս մեղադրանքն ինքն իրենով բացարձակ անհեթեթ է, ոչ մի ընդհանուր բան չունի քրեական օրենսգրքի այդ հոդվածի հետ: Մենք հիմիկվանից ուզում ենք հասկանալ՝ ինչի վրա է հիմնվելու մեղադրանքը, ցանկացած ցուցմունք, որ կարդում ենք, մենք հասկանում ենք, որ այս ցուցմունքը անգամ ամենակողմնակալ ձեւով գնահատելու դեպքում չպետք է որ ծառայի մեղադրանքի նպատակով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուորում:

Ավելին
Back to top button