Քո ձայնը

«Շուտով գալու է այն օրը, երբ պատերազմի սպառնալիքով մեզ բերելու են…բանակցային սեղանի շուրջ». Գեղամ Բաղդասարյան

Արցախի «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Փաշինյանի ելույթից հետո Ստեփանակերտից հնչած որոշ կարծիքներ հաստատում են տարիներ շարունակ իմ այն կեսկատակ-կեսլուրջ դիտարկումը, որ վերջում միջնորդներն ու հակամարտության մյուս կողմերը արցախյան

Գեղամ Բաղդասարյան
Գեղամ Բաղդասարյան

կողմին խնդրելու-աղաչելու են և ապա ստիպելու-հարկադրելու են տեղ զբաղեցնել բանակցային սեղանի շուրջ։ Որովհետև իր սեփական կամքով չի գալու։ Շատ ավելի հարմարավետ վիճակ է, երբ դու անընդհատ ասում ես, որ պիտի մասնակցես բանակցային գործընթացին՝ այն հույսով, որ դա թույլ չեն տա։ Հարմարավետ, բայց անպատասխանատու։ Աբսուրդ է, որ հիմա պատերազմի սպառնալիքով փորձում են կանխել արցախյան կողմի մասնակցությունը։ Կարծում եմ, շուտով գալու է այն օրը, երբ պատերազմի սպառնալիքով մեզ բերելու են…բանակցային սեղանի շուրջ»:

Ավելին
Back to top button