Նորություններ
Առողջապահության նախարարությունը հավաքագրում է կամավորների

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշված է.
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների: Օրինակ`
-Բժշկական համալսարանի ուսանողներ, բուժքույրական կրթությամբ անձինք
-Թարգմանիչներ
-Տվյալների բազա լրացնողներ
-Հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, այլ մասնագիտություն և հմտություն ունեցող անձինք:
Հարկավոր են նաև կամավոր մեքենաներով վարորդներ, տեխնիկական անձնակազմ, որոնք պատրաստակամ են օգնել դեղորայք և սնունդ մատակարարելու հարցում:
Կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին` 098 86 05 89, 077 37 11 15 և նշել Ձեր անունը, ազգանունը և այլ մանրամասներ: