Նորություններ

Արմեն Աշոտյանն առաջարկում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող խորհրդարանական լսումներ նախաձեռնել

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Արմեն Աշոտյանը կարծում է, որ ճիշտ կլինի՝ Ազգային Ժողովը նախաձեռնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլին վերաբերող խորհրդարանական լսումներ:

«Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, նման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ անձամաբ ԱԺ նախագահը (ԱԺ կանոնակարգ, հոդված 5, 2-րդ մաս, կետ 17):

Մասնակիցների հնարավորինս լայն, քաղաքական և վերլուծական շրջանակների ընդգրկմամբ լսումները շատ արդյունավետ կարող են լինել Հայաստանի քաղաքական դաշտի մեկտեղման համար Արցախյան հարցի շուրջ , օգտակար կլինեն նաև ներկայիս ԱԺ պատգամավորների համար, որոնց ճնշող մեծամասնությունը չի տիրապետում խնդրին պատեհ մակարդակով, և կարող են ուժեղացնել Հայաստանի բանակցային դիրքերը երկու երկրների ղեկավարների սպասվող հանդիպումից առաջ»,-գրել է ՀՀԿ փոխնախագահը:

Ավելին
Back to top button