Նորություններ

Նիկոլ Փաշինյանը կրկին կորոնավիրուսի թեստ է հանձնել. նա շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ

ՀՀ վարչապետը ֆեյսբուքի ուղիղ միացմամբ հայտնեց, որ ընտանիքի հետ դեռեւս Սեւանում է:

Փաշինյանն այսօր կրկին կորոնավիրուսի թեստ է հանձնել, քանի որ Վայքում շփվել է կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ: Պատասխանները կլինեն գիշերը:

Վարչապետն ասաց, որ եթե թեստի արդյունքը բացասական լինի, վաղը կվերադառնա Երևան եւ կաշխատի կառավարության իր աշխատասենյակում:

Եթե վիրուս հայտնաբերվի, ընտանիքի հետ ինքնամեկուսացված կմնա Սեւանում:

Back to top button
Close