Ինչպես պետք է ինքնամեկուսանալ

Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից/երկրներից պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում:
Հետևե՛ք հետևյալ ցուցումներին`
*Մնացե՛ք տանը
*Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից
*Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը
*Կրե՛ք բժշկական դիմակ՝ եթե ցուցված է
*Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս
*Հաճախակի լվացե՛ք ձեռքերը
*Առանձնացրե՛ք տնային պարագաները
*Հյուրեր մի՛ ընդունեք
*Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան
*Հերմետիկ փակեք աղբամանը
*Հետևե՛ք ախտանշանների զարգացմանը
Եթե 14 օր մեկուսացման ընթացքում նկատվում է ախտանշանների զարգացում/ վատթարացում կամ նոր ախտանշաններ, ապա զանգահարեք 060838300 հեռախոսահամարին: