Նորություններ

Հերթափոխից հետո ախտահանվում են քաղաքապետարանի ենթակայության հանրային տրանսպորտի միջոցները. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երեւում է, թե ինչպես են ախտահանվում փոխադրամիջոցները:

Լուսանկարներին կից Կարապետյանը գրել է. «Ախտահանվող տրանսպորտային միջոցները յուրաքանչյուր հաջորդ օրը առավոտյան արդեն պատրաստ կլինեն շահագործման։

Հիշեցնեմ, որ Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, ԱՆ ցուցումով, համապատասխան մասնագիտական միջոցներով ախտահանվում են քաղաքապետարանի ենթակայության հանրային տրանսպորտի միջոցները։ Ախտահանումը կիրականացվի ամեն օր, հերթափոխից հետո»։

Back to top button
Close