Ինչ անել` բանակում եւ կալանավայրերում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը սոցցանցի իր էջում գրել է.
Կորոնավիրուսը շատ արագ առաջադիմում է և վտանգ կա, որ ՀՀ-ում այն կարող համաճարակի վերածվել։ Այս պահին կառավարությունը մինչև վերջ չի կողմնորոշվում, թե ի՞նչ անի։
Այս ստատուսում կխոսենք բանակի և կալանավայրերի մասին։ Չինաստանի, Իրանի և Իտալիայի փորձը ցույց տվեց, որ այս կառույցները շատ խոցելի են։
Հուսով եմ, որ օգտակար բան ասած կլինեմ։
Բանակ։
— Հնարավորինս շատ արձակուրդներ տրամադրել զինծառայողներին։
— Արգելել տեսակցությունները հարազատների ու բարեկամների հետ (եթե վերջիններս պետք է գնան զորամաս)։
— Սահմանափակել շարային վարժությունները, շարային ստուգումները։
— Զորանոց ու ննջարան մտնելուց առաջ դեզինֆեկցիա անել հագուստը,
— Տրամադրել դիմակներ և լվացվելու միջոցներ,
— Երեք օրը մեկ զինվորներին տալ մեկական Արբիդոլի հաբ, ամենօրյա ռեժիմով ստուգել զինվորների ջերմությունը։
— ՀՀ ՊՆ-ին բավարար քանակի կորոնավիրուսային տեստեր տրամադրել։ Կալանավայրեր։
— Ազատ արձակել բոլոր կալանավորներին, բացառությամբ հայրենիքի դավաճանության, սպանության և մի քանի այլ ծանր հոդվածներով (ցանկը՝ արդարադատության նախարարություն)։ Անձնագրեր չեն տրամադրվում և ՀՀ-ից բացակայելը բացառվում է։
— Տարեվերջին նախատեսված ամնիստիան հայտարարել հիմա։
— Կամերաներում 2 հոգուց ավել պետք չէ թողնել։
— Սահմանափակել կալանավորների ամենօրյա զբոսանքները։
— Ազատ արձակել բոլոր այն կալանավորներին, որոնք ՔԿՀ-ում են հայտնվել խափանման միջոցը նախնական կալանք ընտրելու դատարանների որոշման արդյունքում։
— Կալանավայրերում մնացածներին տրամադրել լվացման միջոցներ,դիմակներ, տրամադրել պրոֆիլակտիկ հաբեր, չափել ջերմությունը։
— Ամենօրյա լոգանքի հնարավորություն տալ բոլորին։
p.s. Վաղը և մյուս օրը կխոսենք տնտեսական միջոցառումների, բիզնեսին պետական օժանդակության, առևտրի, հանրային սննդի և ծառայությունների, կրթության, պետական ֆինանսների մասին։