Նորություններ

Վանաձորում հիվանդանոց տեղափոխված 5 անձանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

Վանաձորում հիվանդանոց տեղափոխված 5 անձանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Հարգելի լոռեցիներ, ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ ողջ օրվա սպասումների արդյունքը Լոռու մասով, դրական է: Ինչպես գիտեք, առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 5 անձ, որոնցից թեստեր էին վերցվել: Քիչ առաջ ստացվել են թեստերի պատասխանները. բոլոր 5-ի թեստերի պատասխանն էլ բացասական է: Այդ թվում նաև Գլորիայի իտալացի աշխատակցինը»,- գրել է նա:

Back to top button
Close