Նորություններ

Սոցհարցումներ Թուրքիայում. ո՞վ ունի նախագահ դառնալու ավելի մեծ շանս

Թուրքիայում անցակցվել են սոցիոլոգիական հարցումներ՝ պարզելու երկրի նախագահ ընտրվելու ամենաբարձվարկանիշ ունեցող հավակնորդին։

Ըստ այդ հարցումների արդյունքների՝ առաջին տեղում Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է (44.3%)։

Երկրորդ տեղում, ինչպես և սպասվում էր, Ստամբուլի ներկայիս քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP) ներկայացնող Էքերեմ Իմամօղլուն է (25.5%)։

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) բանտում գտնվող առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի վարկանիշը, ըստ հարուցումների, կազմում է 6.6%: Այդպիսով նա գտնվում է 3-րդ հորիզոնականում։

Հետաքրքրական է, որ վերջերս նոր կուսակցություն հիմնած Թուրքիայի նախկին արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանն ավելի մեծ վարկանիշ ունի, քան օրինակ՝ ընդդիմադիր գործիչներ Քեմալ Քըլըչդարօղլուն, Մուհարեմ Ինջեն և նույնիսկ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։

Բաբաջանը վարկանիշով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը՝ հաջորդելով 4-րդ և 5-րդ հորիզոնականներում գտնվող Մերալ Աքշեներին և Դևլեթ Բահչելիին։

ermenihaber.am

Back to top button