Քո ձայնը

«Նիկոլը ինքնասպան չէ, որ զիջի»

Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ինձ ասում են, թե «Արցախի շուրջ բանակցությունների հարցով շատ եմ մտահոգ, որ իրականում ոչ մի կողմն էլ մյուսին ոչինչ չի զիջի ու, միևնույն է, հարցը խաղաղ ձևով լուծում չունի»։

Միանշանակ համաձայն եմ, որ հարցը խաղաղ լուծում չունի։ Բայց հարցն էլ հենց դա է, թե ինչպե՞ս ենք պատրաստվում այդ ենթադրյալ պատերազմին, ավելի ճիշտ, մեր անավարտ թողած պատերազմի հնարավոր շարունակությանը, ի՞նչ նպատակներ ենք պատրաստվում հետապնդել այդ երկրորդ փուլում, թե՞ ընդհանրապես հույս ունենք խուսափել պատերազմից՝ ժամանակ ձգելով բանակցություններով և պատրաստվելով միայն պաշտպանության։
armen axayanԵս Մինսկի խմբի ստվերից վախեցող ալարմիստ չեմ, բոլորից լավ եմ տիրապետում գործընթացի մանրամասներին, ու գիտեմ, որ ոչ միայն 2013֊ից հետոյի Նիկոլը, այլև անգամ մինչև 2012թ.նմուշի Նիկոլը եթե վերադառնա, հաստատ ինքնասպան չէ, որ զիջի։ Բայց ռոբիկ֊սերժիկների ժամանակ էլ նույնն էին ասում, որ բարդ դիվանագիտական խաղ է ու զիջելու մասին բանակցելը դեռ զիջում չէ։ Ու անձամբ ես իրենց հենց դրա համար եմ մերժել առաջին հերթին։ Ոչ թե, որ փաստացի տարածք են տվել, այլ որ այդքան տարի տարածք տալու մասին են բանակցել՝ մեր նատակների մասին կեղծ պատկերացումներ ձևավորելով միջազգային հանրության մոտ ու անգամ մեր ուղեղներում։

Դրա արդյունքում զիջելու փաստացի իրավիճակ են ստեղծել՝ Արցախը ոչ միայն չեն ինտեգրել Հայաստանին, այլ նույնիսկ հակառակը՝ ամեն կերպ անջատ են ցույց տվել ու հայաստանցի-ղարաբաղցի պառակտում են գոյացրել, ազատագրված տարածքները չեն բնակեցրել՝ հնարավոր պահելով դրանց հանձնումը, Հայաստանի ժողովրդագրական խնդիրները չեն լուծել, հարձակվելու ընդունակ բանակ չեն ստեղծել, մոբիլիզացիոն պլան անգամ չունեն՝ ապրիլին տեսանք։ Ու այս ամենի պատճառը տարածք հանձնելու փաստացի խոստումն է, որը որքան էլ անիրականանալի է մեզ թվում, բայց թույլ է տալիս Մինսկի խմբին մոնիտորինգ անել, տարածքներում, որ հանձնվելիք շրջանները հանկարծ չբնակեցվեն։
Հեղափոխությունից հետո ճիշտ կառավարությունը առնվազն պետք է միանգամից հրաժարվեր մադրիդյան սկզբունքներից, առիթները բազմաթիվ են, ու որևէ նախաձեռնություն չդրսևորեր բանակցելու հարցում՝ հիմնավորումները լիքը։ Անմիջապես պետք է ձեռնամուխ լիներ ազատագրված տարածքների բնակեցման ծրագրերին, արտահերթ ընտրություններին պետք է մասնակից դառնային նաև արցախաբնակ ՀՀ քաղաքացիները, ուստի նաև պետք է անմիջապես փոխվեր Ստեփանակերտի ղեկավարությունը։ Եղավ ճիշտ հակառակը, Նիկոլը իրեն մտցրեց նույն փակուղին ու հիմա տարիներ շարունակ բանակցելու է զիջումների մասին, տարիներ շարունակ արդարանալու է, որ ինքը օկուպանտ չէ, մի քիչ համառի, նոր պատերազմի իրավունք է տալու Բաքվին, նաև այն տարածքների ուղղությամբ, որոնք չի համարձակվելու բացահայտ բնակեցնել։ ՈՒ վատն այն է, որ մենք այլևս չենք կարող ասել, որ սա հանցագործ Սերժիկն է անում, քանի որ հիմա սա 70 տոկոսանոց լեգիտիմ Նիկոլն է շարունակում։ Սա է խնդիրը»։

Ավելին
Back to top button