ՄիջազգայինՆորություններ

Կորոնավիրուսը մոլեգնում է Իտալիայում. մահացածների թիվն անցել է 1000-ից, մահվան դեպքերն օրեցօր ավելանում են

Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը մեկ օրում ավելացել է 189-ով և կազմել 1,016 մարդ, հայտնում է ANSA գործակալությունը ՝ վկայակոչելով երկրի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելիին:

Ընդհանուր առմամբ վիրուսն արդեն հայտնաբերվել է ավելի քան 15 հազար մարդու մոտ: Նրանցից 12,84 հազարը ներկայումս հիվանդ են, ինչը 2,25 հազարով ավելի է, քան նախորդ օրը: Առողջացել է 1,258 մարդ, որոնցից 213-ը վերջին 24 ժամվա ընթացքում:

Կորոնավիրուսով վարակվելու դեպքերի քանակով Իտալիան աշխարհում երկրորդ տեղում է: Երկրում խիստ միջոցներ են ձեռնարկվում վարակի դեմ պայքարելու համար: Բնակիչներին կոչ է արվում դուրս չգալ տնից, փակ են դպրոցներն ու համալսարանները, թատրոնները, կինոթատրոններն ու թանգարանները, հանրային միջոցառումներն արգելված են, սահմանվել է կարանտին:

Երկրում հայտարարվել է բոլոր խանութների փակման մասին, բացառությամբ սննդի և դեղատների:

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով Ռուսաստանը մարտի 13-ից ժամանակավորապես փակում է մուտքն Իտալիայի քաղաքացիների համար և դադարեցնում է նրանց մուտքի վիզաների տրամադրումը:

Աղբյուր՝ Ինտերֆաքս

Back to top button
Close