ՆորություններՔո ձայնը

Հայաստանը իրեն «թավաքյալի» լինելու շռայլություն թույլ տալու իրավունք չունի. Վ. Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքիր իր էջում գրել է.

Մեզանում շատերը չգիտեն, որ չնայած տասնամյակներ տևած պատժամիջոցներին, Իրանն ունի Մերձավոր Արևելքում լավագույն առողջապահական և դեղագործական համակարգերից մեկը, որն ունակ է և նաև ստեղծված է մրցակցելու նույնիսկ իսրայելականի հետ։

Ինքս բազմիցս մեր բժիշկներից և ոլորտի մասնագետներից լսել եմ հիացմունքի և զարմանքի խոսքեր նշված ասպարեզներում Իրանի առաջընթացի և հաջողությունների մասին, որոնք անհամեմատելի են, դիցուք, Հայաստանի հետ։ Սակայն միջին վիճակագրական իրանցիների մի զգալի մասը հաճախ առաջնորդվում է մի ավանդական սկզբունքով, որը պարսկերեն հնչում է توکل به خدا [թավաքքոլ բե Խոդա] «ապավինում Աստծուն»։ Այո՛, չսխալվեցիք․ պարսկերենի «թավաքքոլ» արաբական ծագման բառը նույնարմատ է մեր խոսակցականի «թավաքյալի» ձևի հետ։ Հիմա ժամանակն է ապացուցելու, որ մենք՝ հայաստանցիներս, միջին վիճակագրական մակարդակում այդպիսին չենք։ Գիտե՞ք՝ ինչու։

Որովհետև Հայաստանը պարզապես չունի Մերձավոր Արևելքի լավագույն առողջապահական համակարգերից մեկը և 80 միլիոնից ավելի բնակչություն, ուստի իրեն «թավաքյալի» լինելու շռայլություն թույլ տալու իրավունք ուղղակի չի կարող ունենալ։

Back to top button
Close