Նորություններ

Մաշտոցի պողոտայով իրար հետեւից սլացել են տասնյակ շտապօգնության մեքենաներ. Առողջապահության նախարարության մեկնաբանությունը. armtimes.com

Ականատեսների փոխանցմամբ, այսօր առավոտյան ժամը՝ 10:30-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայով իրար հետեւից սլացել են շտապօգնության շուրջ մեկ տասնյակ մեքենաներ: Դա որոշակի տագնապ է առաջացրել տարածքի բնակչության շրջանում:

ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պատասխանելով հարցին, ասացին, որ մեծաթիվ այդ մեքենաների երթը կապված է եղել կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումներով: Նրանց խոսքով՝ կատարվում են համաճարակաբանական միջոցառումներ:

Ճշտող հարցին, թե արդյոք այդ մեքենաներով Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցները մեկուսացնելու նպատակով Էջմիածնից տեղափոխում էին կորոնավիրուսով հիվանդ անձանց հետ շփված մարդկանց, դրական պատասխան ստացանք:

Այս պահին Հայաստանում, ընդհանուր առմամբ, առկա է նոր կորոնավիրուսով հիվանդացության 6 դեպք, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին, 3-ը՝ մարտի 11-ին, 2-ը՝ այսօր՝ մարտի 12-ին:

 

armtimes.com

Back to top button
Close