ՄիջազգայինՆորություններ

Կանադայի վարչապետն ինքնամեկուսացել է. նրա կնոջ մոտ հիվանդության ախտանշաններ են հայտնաբերվել

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ինքնամեկուսացել է այն բանից հետո, երբ նրա կնոջ՝ Սոֆի Գրեգուար Թրյուդոյի մոտ հիվանդության ախտանշաններ են հայտնաբերվել Մեծ Բրիտանիա կատարած այցելությունից հետո:

Այդ մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածվել:

Այժմ Կանադայում կորոնավիրուսով  վարակվելու 103 դեպք է արձանագրվել:

Կանադայի վարչապետի կինը կորոնավիրուսի թեստավորում է անցել, եւ մինչ արդյունքների հրապարակումը Թրյուդոն կմնա տանը:

Վարչապետի մոտ հիվանդության ախտանշաններ չկան, սակայն առաջիկա օրերին բոլոր հանդիպումներն ու խորհրդակցությունները չեղարկվել են:

 

 

Աղբյուր՝ BBC

Back to top button
Close