Նորություններ

«Միգուցե ինչ-որ զանգվածի հավատացնեք, որ փոխվել ու դարձել եմ հրեշ»

ՀՀպետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Որքան միամիտ են այն քարոզիչները, քարոզչամիջոցները ովքեր մտածում են թե ինձ կարող են թուլացնել ստեր, կեղծիքներ տարածելով, ազնվությունս, անկաշառությունս կասկածի տակ դնելու փորձերով:

Միգուցե ինչ-որ զանգվածի հավատացնեք, որ փոխվել ու դարձել եմ հրեշ, բայց դրանով նպատակիցս չեք շեղի, հավատամքիցս հետ չեք պահի, երազանքս անկատար չեք թողնի և վերջապես սերս չի պակասի հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ, որոնց մեջ նաև դուք եք, հարգելի զազրախոսներ:

Պայքարել եմ, պայքարում եմ ու պայքարելու եմ Հայաստանի անկախության, հայ ժողովրդի ազատության ու Հայաստանի զարգացման համար: Ասել եմ, որ կոռուպցիայի, անօրիականության դեմ կռիվ եմ տալիս, այդ անելու եմ մինչև վերջ…»։

Back to top button