Նորություններ

«Վիգեն Սարգսյանը մտահոգ է Գագիկ Խաչատրյանի բարձունքների ճակատագրով»․ Նարեկ Բաբայանը լուսանկարներ է հրապարակել

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Վիգեն Սարգսյանը գրառում է արել. թե բա կառավարությունը բարձունք է հանձնում։ Ու անմիջապես իրենց ԶԼՄ-ներից մեկնաբանություն ստանալու հերթի են կանգնել։ Ուղղակի որոշ մարդկանց ամնեզիան պաթոլոգիկ «բարձունքներ» է գրավում։

Հիշեցնեմ, որ խոսքը ՊԵԿ-ի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի «գրաված» և տասնյակ միլիոնավոր դոլար արժեցած, բացառապես մարմարով, գրանիտով ու տրավերտինով կառուցածապատված շքեղ հանգստյան գոտու մասին է, որում կենտրոնական մասնաշենքից զատ տեղակայված է հյուրանոց, ինը հատ լյուքս դասի քոթեջներ և սպորտային համալիր։

Տարածքը այն ժամանակ բարձրացված աղմուկի պատճառով անելանելիությունից հանձնվեց ռազմական վարժարանին, որպեսզի պետական միջոցների վատնումը արդարացնեն «ինչ անում ենք, զինվորի համար ենք անում» տրաֆարետային կեղծավորությամբ ու որոշ ժամանակով մոռացության տան։ Ու հիմա, երբ պատկան մարմինները քննարկում են արդյունավետ օգտագործման խնդիրը, Վիգեն Սարգսյանը մտահոգ է Գագիկ Խաչատրյանի բարձունքների ճակատագրով, որի միայն կառուցապատման մասով երեք քրեական գործ կա հարուցված, որոնց մասին ժամանակին պիտի մտահոգվեր, բայց արդեն ուշ է, հիմա անհեթեթ աղմկելու ժամանակն է։

Հ.Գ. Ի դեպ պետական միջոցներից տարեկան մոտ 120 մլն դրամ հատկացվում է շենքերի և ութ հեկտար տարածքի սպասարկման և կոմունալ ծախսերի համար։ 

Պետգույքի կոմիտեում այս հարցը չի քննարկվել, ես խնդրի մասին տեղեկացել եմ հինգշաբթի օրը, և կիրակի օրը գնացել եմ տեղում ծանոթանալու։ Ահա մի քանի նկար կիրակնօրյա այցից»։

54515395_2328569747155121_2875046658356281344_n 54236677_2328558957156200_2956791774468636672_n 54198803_2328561007155995_5248997734236553216_n 53887190_2328569730488456_8774381352641363968_n 53740594_2328560560489373_9868116859289600_n 53615527_2328558280489601_4315476933069504512_n 53588339_2328558660489563_6182685214494425088_n

Back to top button