Նորություններ

Գյումրիում հուղարկավորեցին սպանված 43-ամյա կնոջը. հարազատներից ոչ մեկը չմասնակցեց արարողությանը

Գյումրիում այսօր հուղարակավորեցին 43-ամյա կնոջը, ով մահացավ մարտի 5-ին՝դաժան ծեծի արդյունքում:

Հուղարկավորության արարողությանը մասնակցեցին տեղական եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչները, ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը եւ այլ քաղաքացիներ:

Կնոջ հարազատներից սակայն որեւէ մեկը չէր մասնակցում հուղարկավորության արարողությանը: Կնոջ մարմինն ամփոփվեց ընտանեկան գերեզմանատանը՝ ծնողների կողքին:

Back to top button
Close