ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ֆիննական բանակում տղամարդ եւ կին զինծառայողներին կտեղավորեն ընդհանուր զորանոցներում

Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը որոշել է փորձարկում իրականացնել, որի ընթացքում մասնագետները կուսումնասիրեն, թե ինչպես է համակեցությունն ազդում զինվորների պատրաստվածության արագության, սթրեսի նկատմամբ նրանց դիմադրողականության և զինծառայողների ֆունկցիոնալ կարողությունների վրա: Սա յուրահատուկ բալասան կլինի հավասարության մասին երազող ֆեմինիստների վիրավոր հոգիների վրա:

Անսովոր փորձը կսկսվի այս տարվա մայիսին: Դրան մասնակցելը կլինի բացառապես կամավոր հիմունքներով: Պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է, որ զինծառայողներից յուրաքանչյուրը ցանկացած պահի հնարավորություն կունենա վերադառնալ տեղավորման նախորդ տարբերակին ՝ սեռական տարանջատմամբ, առանց նախազգուշացնելու փորձարկումից հրաժարվելու պատճառների մասին:

Չնայած այն հանգամանքին, որ զինծառայողները կապրեն ընդհանուր զորանոցում, նրանց լոգասենյակները և զուգարանները դեռ կմնան առանձին: Նման փորձը, մասնագետների կարծիքով, կօգնի ավելի լավ պատկերացում կազմել կոլեկտիվում առկա միկրոկլիմայի մասին այն պայմաններում, երբ զինվորները, անկախ սեռից, ստիպված են երկար ժամանակ միասին գտնվել նույն տարածքում: Այժմ Ֆինլանդիայում ընդհանուր զորանոցում տղամարդկանց և կանանց համակեցությունը հնարավոր է միայն զորավարժությունների ընթացքում կամ ֆորսմաժորային իրավիճակում:

1995 թվականից ի վեր Ֆինլանդիայում աղջիկներն իրավունք ստացան ծառայել բանակի բոլոր տեսակի զորքերում, ներառյալ հատուկ նշանակության ուժերը: Անցյալ տարի այդ երկրում զինծառայության է անցել 1200 կին:

Աղբյուր՝ fishki.net

 

Back to top button
Close