Նորություններ

Գյումրիում դաժան ծեծի հետևանքով մահացած կնոջը կհուղարկավորեն «Շիրակ» գերեզմանատանը. նրա հարազատներն անհաղորդ կմնան

Մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի հետևանքով մահացած կնոջ՝ Մ. Խ.-ի հուղարկավարությունը տեղի կունենա վաղը, ժամը 12:00-ին՝ «Շիրակ» գերեզմանատանը:  Այդ մասին ԳԱԼԱ-ին փոխանցեցին Գյումրու քաղաքապետարանից:

Նշենք, որ 43-ամյա կնոջ մարմինը մի քանի օր է գտնվում էր դիահերձարանում, նրա հարազատները հրաժարվել են սպանված կնոջը հուղարկավորելուց:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել էր, իսկ 13-ամյա աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»: Այնուհետ նա տեղափոխվել է Երևան։

Աղջիկն ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի, կրծքավանդակի, որովայնի սալջարդ, կոտրվածքներ։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Back to top button
Close