ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ինչպե՞ս ընտրել վերարկու գրասենյակային ոճի հագուստի համար. 5 խորհուրդ Մելանյա Թրամփից

Գարնանը մենք հաճախ վերարկու ենք հագնում, և ցանկալի է, որ այն համադրելի լինի մյուս հագուստի հետ: Ինչպե՞ս ընտրել վերարկու ձեր կերպարին համապատասխան, եթե ժամանակի մեծ մասը հագնվում եք դրես-կոդով:  Cosmo.ru-ն որոշել է այս հարցի պատասխանը գտնել ԱՄՆ առաջին տիկնոջ հետ. նա հաստատ գիտի ամեն ինչ դրես-կոդի և պաշտոնական զգեստապահարանի վերաբերյալ:

Բազային տարբերակը սև վերարկուն է: Սևը կարծես հիանալի տարբերակ է, բայց կապույտը կամ մուգ մոխրագույնը նույնպես վատ տեսք չունեն: Ուշադրություն դարձրեք միլիթերի ոճի դետալներին. մետաղե կոճակներ, խիստ կտրվածքներ, ծալովի գրպաններ:

Բաց գույնի վերարկուն օգտակար է, եթե ձեր զգեստապահարանում կան այդ գույնի շատ իրեր: Երբ վերարկուն սպիտակ է կամ կաթնագույն և մուգ գույների առատության ֆոնին միակ պայծառ կետն է, այն հասարակ է թվում, և երբեմն էլ անտեղի: Մի վախեցեք նրբին երանգներից: Ընդհակառակը, բաց դարչնագույն-դեղնավարդագույն և մարգարտագույն երանգները կօգնեն ձեզ ավելի էլեգանտ և ավելի «թանկարժեք» տեսք ունենալ:

Վանդակավոր վերարկուն ամենօրյա զգեստապահարանն ավելի վառ դարձնելու հիանալի միջոց է: Այս պրինտը լավ է այն առումով, որ այն ունիվերսալ է, երբ զուգակցվում է այլ հագուստի հետ, մանավանդ, եթե դա երեք կամ ավելի երանգներով բազմաշերտ կտոր է: Մելանյան ընտրել է գոտիով վերարկու, որի վանդակները տեղավորվում են ցանկացած ուրվագծի մեջ:

Վերարկուի համադրումը միագույն հագուստի հետ շատ նորաձև և էլեգանտ տեսք է հաղորդում կնոջը: Մելանյան ընտրել է վառ դեղին գույն, բայց դժվար է կրկնել նրա այդ քայլը: Ամեն օր չէ, որ կցանկանաս նման հագուստով ներկայանալ հանրության առաջ:

Եթե ​​ձեր ընկերությունում գործում է շատ խիստ դրես-կոդ, ապա վառ բազմերանգ վերարկուն միօրինակությունը խախտելու լավ միջոց է: Սա շեշտադրված հագուստ է, ուստի մյուս զգեստները (շրջազգեստ, վերնազգեստ) պետք է լինեն չեզոք և աննշմար:

Աղբյուր՝ cosmo.ru

Back to top button
Close