ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ծանոթացեք. նոր, սպիտակ ելակ՝ արքայախնձորի համով

Երբևէ տեսե՞լ եք սպիտակ ելակ: Հիշեք նոր բառը՝ փայնբերրի (Paynberri): Սա հատապտուղ է, որը ելակի տեսք ունի, միայն թե սպիտակ գույնով է և կարմիր սերմերով:

Fragaria ընտանիքը ներառում է ելակի և վայրի ելակի բազմաթիվ տեսակներ, այդ թվում սովորական կարմիր սորտը: Փայնբերրին արքայախնձորի համով ելակի սորտերից է: Այն հոլանդացի սելեկցիոներների աշխատանքի արդյունքն է, եւ արդեն մեծ մասսայականություն է վայելում Եվրոպայում ու Միացյալ Նահանգներում:

Ի՞նչ համ ունի փայնբերրին

Մարդու ընկալման մեջ համն ու հոտը անխզելիորեն կապված են, և փայնբերրին «կուրախացնի» երկու զգայարաններին էլ: Այն ունի անուշ բույր և նուրբ համ:

Սպիտակ հատապտուղն արքայախնձորի համ ունի՝ առանց բնորոշ թթվաշության, եւ եթե դուք սիրում եք արքայախնձոր, փայնբերրին նույնպես ձեր քիմքին հաճո կլինի:

Հիշեք, որ արքայախնձորը ոչ մի կերպ կապված չէ փայնբերրիի հետ. դա պարզապես զուգադիպություն է

100 գրամ փայնբերրին պարունակում է ընդհանուր 43 կալորիա: Բացի այդ, հատապտուղը հագեցած է  կալիումով, կալցիումով, վիտամին C-ով և այլ օգտակար միկրոտարրերով ու բնական շաքարով: Եթե ​​ցանկանում եք կրճատել ածխաջրերի չափաքանակը, ապա ավելի լավ է սննդակարգում սահմանափակել հատապտուղների օգտագործումը: Ընդհանուր առմամբ, դրանք շատ օգտակար են:

Փայնբերրի աճեցնելը դժվար չէ, ինչպես ելակը: Սա գեղեցիկ բույս ​​է, որը հարմար է նաեւ տնային պայմաններում աճեցնելու համար: Ինչու՞ չզարդարել բնակարանը:

 Աղբյուր՝ lifter.com.ua

 

Back to top button
Close