ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ինչպե՞ս Դավիթ Մանուկյանը նվաճեց Օլգա Բուզովայի սիրտը

Երաժիշտ եւ բլոգեր Դավիթ Մանուկյանը հարցազրույց է տվել՝ խոսելով ռուսաստանցի հեռուստաաստղ Օլգա Բուզովայի հետ հարաբերությունների մեկնարկի մասին: Նովոսիբիրսկից մայրաքաղաք Մոսկվա տեղափոխվելուց հետո բլոգերը գնացել է տարբեր աստղերի համերգներին՝ ոգեշնչման համար: Նա նկատել է, որ Օլգայի ելույթները յուրահատուկ են, քանի որ բոլորն անմիջապես հանում են հեռախոսները եւ նկարահանում:

Այն բանից հետո, երբ Բուզովան մի քանի անգամ սոցցանցի իր stories-ում պարել է Դավիթի երգի հնչյունների ներքո, վերջինս որոշել է կապ հաստատել նրա հետ: Արտիստները սկսել են հաղորդակցվել, այնուհետև աստղը Մանուկյանին հրավիրել է իր տեսահոլովակում նկարահանվելու:

Օլգան ցանկանում էր արագորեն նկարահանել տեսահոլովակը, քանի որ ստիպված էր թռչել «Պլան Բ» ռեալիթի շուի նկարահանումներին մասնակցելու համար: Դավիթը զանգահարել է նրան, ծաղիկներ նվիրել և ներկա գտնվել Բուզովայի բոլոր համերգներին: Ավելի ուշ Բուզովան իր հարցազրույցում խոստովանել է, որ ինքը հանդիպում և ապրում է Մանուկյանի հետ: Ապագա սիրահարների առաջին պաշտոնական հանդիպումը կայացել է փետրվարի 7-ին:

«Երկրի գլխավոր աղջկա» փեսացուն խոստովանել է, որ ավելի քիչ է վաստակում, քան Բուզովան, բայց միշտ ռեստորանում վճարում է ինքը. ընթրիքի վճարը երբեմն կազմում է 80 հազար ռուբլի:

 

 

 

 

Back to top button
Close