ՆորություններՍպորտ

Չելսին ջախջախեց Էվերթոնին ու մոտեցավ Լեսթերին

ԱՊԼ-ի 29-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալել էր «Էվերթոնին»:

Հյուրընկալեց ու ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին: 14-րդ րոպեին Մաունտը բացեց խաղի հաշիվը: 7 րոպե անց, Պեդրոն, ստանալով Բարկլիի սուր փոխանցումը, երկրորդ գնդակն ուղարկեց Պիկֆորդի դարպասը՝ 2:0: Երկրորդ խաղակեսի 6-րդ ու 9-րդ րոպեներին «ազնվականները» ևս 2 գոլ խփեցին. աչքի ընկան Վիլիանն ու Ժիրուն:

«Չելսին» հաղթեց 4-0 հաշվով ու 48 միավորով 4-րդ տեղում է: Երրորդ տեղում գտնվող «Լեսթերը» 50 միավոր ունի, բայց մեկ խաղ պակաս է անցկացրել: «Էվերթոնը» 37 միավորով 12-րդ տեղում է:

Back to top button