Նորություններ

24-ամյա երիտասարդը, ում ինքասպանության փորձը կանխել էր Նիկոլ Փաշինյանը, ավելի վաղ ցանկացել է նետվել այլ կամրջից. իսկ գիշերը նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 7-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Երևանում «Հաղթանակ» կամրջից տղամարդու ինքնասպանության փորձը կանխելուց հետո այդ քաղաքացին տուն է վերադարձել և արդեն ժամը 21:25-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ստամոքսում օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել նշված քաղաքացին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ այդ քաղաքացին անօթևանների կացարանում բնակվող, 24-ամյա Ռ. Պ.-ն է: Գ. Շամշյանի տեղեկություներով՝ երեկ մինչև «Հաղթանակ» կամրջի վրա հերթական ինքնասպանության փորձը կատարելը, Ռ. Պ.-ն նույն օրը՝ ժամը 13:10-ի սահմաններում փորձել է նմանատիպ քայլ անել Դավիթաշենի կամրջից: Այս դեպքում նրան փրկել են ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնի 3-րդ դասակիկ ոստիկաններն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ–փրկարարները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Պ.-ն իր այդ քայլը պատճառաբանել է, որ իքն ունի անձնական խնդիրներ, ինչի համար էլ ցանկացել է ինքնասպանություն գործել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ մարտի 7-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվել էր կանխել Հաղթանակ կամրջից քաղաքացու ցած նետվելու փորձը: Մարզերի շրջայցից վերադաձող վարչապետը մեքենայից նկատել էր մարդկանց բազմությունը և ցած նետվել փորձող քաղաքացուն: Նա կանգնեցրել էր մեքենան, մոտեցել, զրույցել քաղաքացու հետ, որը արդեն անցել էր վտանգավոր եզրագիծը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com 

Back to top button