ՆորություններՍպորտ
Լա լիգա․ Բարսելոնան դժվարությամբ հաղթեց Ռեալ Սոսիեդադին

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական դաշտում ընդունել էր «Ռեալ Սոսիեդադին»։
Բարդ դասավորվող խաղում կատալոնական ակումբը հանդիպման հաշիվը կարողացավ բացել 81-րդ րոպեին։ «Բարսելոնայի» կազմում գոլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Կիկե Սետյենի գլխավորած թիմը հաղթեց 1-0 հաշվով։
Այս արդյունքից հետո «Բարսելոնան» միավորների քանակը հասցնում է 58-ի ու բարձրանում է առաջին հորիզոնական։ Մադրիդի «Ռեալը» 27-րդ տուրի իր հանդիպումը կանցկացնի վաղը՝ մրցելով «Բետիսի» դեմ։