ՆորություններՔո ձայնը

«Լինեի իշխող թիմից, կխոսեի էդ աղջկա հետ, կհասկանայի՝ ինչից է դժգոհ». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուրեմն 2000-ականների սկիզբն էր, լուրերով ցույց տվեցին, որ մի ուսուցչուհի, տորթով խփել է Մեծ Բրիտանիայի էն ժամանակվա վարչապետ Թոնի Բլեերի դեմքին: Չեմ հիշում, թե ինչից էր դժգոհ: Հաշվի առնելով, թե Հայաստանում ինչ կանեին, մի տեսակ անհանգստացա ուսուցչուհու համար: Հետո իմացա, որ Անգլիայում էդ ձև բաների համար ոչինչ չեն անում:

Հիմա երեկվա դեպքը. աղջկան կարիք չկա ոչ հերոս սարքելու, ոչ էլ՝ քաղաքական առաջամարտիկ: Հիմա դե աղջիկ է, կարող է ընկերոջ հետ էր կռվել, էդ ձև վարվեց, կարող է իրոք քաղաքական տարակարծություններ ուներ, կարող է՝ չբավարարված պահանջմունքներ: Արարքն ինձ համար, ինքնին տգեղ էր: Եղածն-եղած է, հետ չես բերի:

Ի՞նչ կանեի ես, եթե լինեի իշխող թիմից: Կգնայի ու կխոսեի էդ աղջկա հետ: Կհասկանայի, թե ինչից է դժգոհ, ինչ տարակարծություններ ունի, որտե՞ղ է խնդիրներ տեսնում, որ չի վարանում նման կերպ արտահայտել իր դժգոհությունը:

Քաղաքական թիմի մասին էն նախորդ ստատուսս էլ ուժի մեջ է: Այ, որ լսեին, հիմա էս ձև չէր լինի»:

Back to top button
Close