Նորածինն իր «մուննաթ» դեմքով համացանցի աստղ է դարձել ծնվելուց վայրկյաններ անց
Նորածին Իզաբելլան աստղ է դարձել ծնվելուց վայրկյաններ անց՝ շնորհիվ դեմքի արտահայտության, որը կարողացել է «անմահացնել» լուսանկարիչը: Այդ լուսանկարն իսկական մեմի է վերածվել:
Փոքրիկի առաջին լուսանկարն ակնառու կերպով ցույց է տալիս, թե ինչ տրամադրությամբ է նա մուտք գործում աշխարհ: Համացանցում անմիջապես ակտիվ քննարկումներ սկսվեցին՝ կապված այդ լուսանկարի հետ: Ոմանք կատակով նշում են, որ աղջնակն արդեն մեկ անգամ ծնվել եւ ապրել է այս կյանքում ու հասկանում է, որ մոր որովայնում շատ ավելի լավ է, քան արտաքին աշխարհում:
Նորածնին անվանել են Իզաբելլա Պերեյրա դե Խեսուս: Նա ծնվել է Ռիո դե Ժանեյրոյում: Նորածինն իր կյանքի առաջին իսկ օրվանից հանրահայտ է դարձել: Տարածում գտած լուսանկարի հեղինակը Ռոդրիգո Կունստմանն է: Ըստ նրա՝ աղջիկը ծնվելուց հետո մի քանի րոպե ձայն չի հանել եւ ուշադիր զննել է շրջապատը:
Ծնողները զարմացած են, միաժամանակ ուրախ են, որ իրենց դուստրը հանրահայտ համացանցային հերոս է դարձել:
Աղբյուր՝ storyfox.ru