ՄիջազգայինՆորություններ

Չինաստանում փլուզվել է վարակակիրներով մեկուսացված հյուրանոցը

Չինաստանի արևելյան Ֆուցզյան նահանգում փլուզվել է Xinjia Express հյուրանոցի շենքը: Նախնական տվյալների համաձայն՝ փլատակներում հավանաբար 70 մարդ է եղել: Հաջողվել է փրկել 34 մարդու:

Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան: Հայտնի չէ նաև փլուզման պատճառը:

Դեպքի վայրում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ, որոնց մասնակցում է մոտ 150 փրկարար: Հինգհարկանի հյուրանոցի շենքում գտնվում էին կորոնավիրուսով վարակված հիվանդները, որոնք կարանտինի մեջ էին:

Back to top button
Close